Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի պատմությունը,

ՀՀ-ում ներկայումս ապրում է 400 000 անապահով երեխա, որոնք սոցիալական տարաբնույթ ծառայությունների կարիք ունեն, իսկ սոցիալական պաշտպանության հաշմանդամություն ունեցողների բազայում 2017 թվականի դրությամբ 8118 երեխա է ընդգրկված։ Սակայն առկա սոցիալական ծառայություններ մատուցող պետական աջակցության կենտրոնները ամբողջությամբ չեն կարողանում բավարարել առկա իրական պահանջարկը և ուսումնասիրված չեն այդ կենտրոնների կողմից մատուցված ծառայությունների քանակն ու որակը, նրանց կարիքները, ինչպես նաև համագործակցությունը ներառական հանրակրթական հաստատությունների հետ։ Հետևաբար առաջնային կարևորություն է ձեռքբերել ներառական կրթության ոլորտի ուսումնասիրությունը, որպեսզի բացահայտել հիմնական կարիքները, բացթողումներն ու բարելավման ուղղությունները, որոնք անհրաժեշտաբար պետք է իրականացնել քաղաքացիական հասարակության մասնակցությամբ և կառավարության հետ համագործակցությամբ։ Սա հնարավորություն կտա ստեղծել երկխոսության հարթակ և հետամուտ լինել ներառելու բարելավման առաջարկությունները ոլորտային քաղաքականությունների մշակման և ներդրման գործընթացներում։ Վերը նշված հիմնախնդիրը լուծելու և հաշմանդամություն ունեցող երեխաների շահերի պաշտպանության իրականացման նպատակով մարզային 33 կազմակերպություններ միավորվել են 2018թ․նոյեմբերի 27-ի հիմնադիր ժողովով՝ ստեղծելով Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիան։ Կոալիցիան ստեղծվել է և շարունակում է աջակցություն ստանալ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։

Կոալիցիայի ստեղծման նպատակը

Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում ներառական կրթության կայացմանը և հաշմանդամություն ունեցող երեխաների շահերի պաշտպանությանը՝ մեծացնելով ՔՀԿ-ների ազդեցությունը այս ոլորտի հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում:

  • ✓  բարձրացնել ՔՀԿ-ների կողմից ՀՀ Կառավարության ներառական կրթության բարեփոխումների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը,

    ✓  նպաստել մարզային ՔՀԿ-ների ու կառավարության, ինչպես նաև այլ պետական մարմինների միջև համագործակցության ձևավորմանն ու զարգացմանը՝ մեծացնելով հանրային քաղաքականությունների մշակման գործընթացներում ՔՀԿ-ների դերն ու մասնակցությունը,

    ✓  նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների շահերի պաշտպանությանը,

    ✓  նպաստել հասարակության ակտիվ ներգրավմանը և դերի բարձրացմանը ներառական կրթության կայացման գործում,

    ✓  նպաստել ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների և համայնքահեն աջակցության կենտրոնների կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացմանը,

    ✓  նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաներին սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների գործունեության հրապարակայնության, հաշվետվողականության և մասնակցայնության ապահովմանը։

Գործընկերներ

Ջերմուկի երիտասարդական կենտրոն

Կենտրոնի առաքելությունն է համայնքի ու երիտասարդության զարգացման միջոցով ծառայել Ջերմուկ համայնքի անդամներին: 093550093 https://www.facebook.com/JermukYouthCenter/

«Աստղավարդ» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ

Նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների առողջության ամրապնդման, կրթության ձեռք բերման, շահերի պաշտպանության և սոցիալական խնդիրների լուծմանը։ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Հովհ. Արզոյան 49 093462706 melanyayepremyan@gmail.com, https://web.facebook.com/profile.php

«Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» ՀԿ

Նպաստել ՀՀ-ի՝ որպես ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության ամրապնդմանն ու զարգացմանը։ Նպաստել հասարակության անդամների բնածին ընդունակությունների բացահայտմանն ու զարգացմանը։ Վայոց ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր, Նարեկացի 7 Հեռ.՝ 091962466 , 055962466, 077062466

«Սոցիալական երկխոսություն» ՍՀԿ

Կազմակերպության առաքելությունն է իրականացնել սոցիալապես անապահովների, առավել խոցելիների և շահառուների ինքնօգնության կարողությունների, սոցիալական հմտությունների զարգացմանը, նրանց կենսամակարդակի բարձրացմանը, եկամուտների ավելացման և կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրեր։ Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Բոշնաղյան

Մարտունու «Տաթև» ՄՀՀԿ

Կազմակերպության նպատակն է նպաստել տարածաշրջանում բնության, մարդու ստեղծած արժեքների հայտնաբերման, զարգացման ու տարածմանը՝ ուսուցման,  իրազեկման, շահերի և իրավունքների պաշտպանության միջոցով։ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Երևանյան փող․ 42/35, (374) 4

«Հուսո աստղ» ՀԿ

«Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ» Հասարակական կազմակերպությունը գործունեություն է ծավալում`նպատակ ունենալով աջակցել ժողովրդավարության հաստատմանը, ժողովրդավարական արժեքների զարգացմանը, խոսքի ազատության, բազմազանության եւ բազմակարծության տարածմանը Հայաստանում՝ ունենալով երկիր՝ արդյունավետ կառավարմամբ,որտեղ ժողովուրդը պահանջատեր է, իսկ

Սպիտակի «Շողեր» մանկապատանեկան կենտրոն ԲՀԿ

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտներն են ուսումնա դաստիարակչական,  մշակութային, սոցիալական աջակցություն, մասնավորապես ՝ նախապատրաստել կադրեր ժամանակակից  IT համակարգչային ուսումնառւոթյան և Ռոբոտաշինության ոլորտում:  Լոռի, Սպիտակ, Իտալական թաղամաս, +374 94 41 38 17 armywca@yahoo.com

Սարդարապատ հուշահամալիր Հայոց ազգագրության թանգարան

Թանգարանի առաքելությունն է փրկել, պահպանել ու հարստացնել, ուսումնասիրել, ցուցադրել, հանրայնացնել ու հաջորդ սերունդներին փոխանցել հայոց ազգային մշակույթին վերաբերող թանգարանային հավաքածուներ և առարկաներ: Արմավիրի մարզ, գ.Արաքս,Դանիել- Բեկ Փիրումյան (+374)237 6-99-96 info@ethnomuseum.am https://www.facebook.com/Sardarapat/

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Ասոցիացիայի առաքելությունը Հայաստանում սոցիալական աշխատանք մասնագիտության առաջխաղացման ապահովումն ու սոցիալական աշխատանքի բնագավառի կարգավորումն է։ Իրավաբանական հասցեն՝ ՀՀ, Երևան, 0004, Ծ. Իսակովի 31/2 1 Գործունեության հասցեն՝ ՀՀ, Երևան, 0069, Կ. Ուլնեցի 64 Հեռ.՝ (+37460)

«Հույսի Ձեռք» սոցիալական ՀԿ

Առաքելությունն է աջակցել Գեղարքունիքի մարզի սոցիալտնտեսական զարգացմանը և հաշմանդամություն  ունեցող ընտանիքներին ու ծնողազուրկ երեխաներին: Գեղարքունիքի մարզ գյուղ Նորատուս Սևանի 22 նրբ. 16 տ +374 77 660 740 huysi.dzerqhk@mail.ru, https://www.facebook.com/profile.php?id=100010478523680

«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ

Աջակցել քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, կիրթ, իրազեկ, հայրենասեր, ազգային և համամարդկային արժեքներ կրող քաղաքացու ձևավորմանը և նրա սոցիալական վիճակի բարելավմանը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերին: Նպաստել հայրենիքի և սփյուռքի գործուն

«Հույսի Մեծամոր» ՀԿ

ՀԿ-ի առաքելությունն է․ -Պաշտպանել հաշմանդամների և նրանց ընտանիքների իրավունքները, նպաստել նրանց ինտեգրմանը հասարակության մեջ: -Մշտապես զարգացնել կազմակերպության ինստիտուցիոնալ կարողություններն ու հզորությունները` առաջադրված նպատակին հասնելու համար: -Հաշմանդամ երեխաների ծնողների կրթություն,ծնողական փոխօգնության

«Արազա» ԲՀԿ

ՀՀ,  ք․ Երևան, Հակոբ Հակոբյան 3,3-րդ մասնաշենք, 203 սենյակ 010 222968 araza.ngo@gmail.com

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ

ՀԿ-ի գործունեության առաքելությունն է տեղական, տարածաշրջանային և հանրապետական մակարդակներում իրավապաշտպանական գործունեության հզորացմանը խթանելը։ ՀԿ-ի տեսլականն է՝  իրավագիտակից հասարակության ձևավորումը։ Լոռի, Սպիտակ, Շահումյան 5/7 +374 (255) 2 20 17; +374 99

«Միջհամայնքային համագործակցություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ՀԿ

«Երեխայի և Ընտանիքի Զարգացման կենտրոն» ՀԿ

Սատարել համայնքին և ինտեգրել երեխաներին ու ընտանիքներին՝ կարողությունների շարունակական զարգացման միջոցով։ ՀՀ ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս 13-րդ փողոցի 16/1 նախադպրոցական հիմնարկ: +374 93 11 79 72, +374 93 48 00 85

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան ներկայացնում է ՀՀ երիտասարդ բժիշկների շահերն ու իրավունքները, համախմբում երիտասարդ ու բանիմաց մասնագետներին` հանուն մեր երկրում բժշկության և առողջապահության համակարգի զարգացմանը: ՀՀ ք․ Երևան, Հալաբյան 36

«Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամ

Մեր առաքելությունն է դասակարգել ազդեցիկ առաջնորդների համազգային շարժումը `ընդլայնելով կրթական հնարավորությունը Հայաստանի բոլոր երեխաների համար։ Ամիրյան 4/6, տար. 150, Կենտրոն, ք. Երևան, ՀՀ +374 10 544 255, +374 91 99 8778

«Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ

ՀԿ-ի առաքելությունն է Հայաստանի Հանրապետության բնակիչների կյանքի որակի և բարեկեցության բարելավում, Տնտեսության զարգացում, քաղաքացիական հասարակության հզորացում՝ մարդկային կապիտալի զարգացման միջոցով: ՀՀ Շիրակի մարզ, ք.Արթիկ, Աբովյան 8ա, 094310598 hcdrc.mail@gmail.com informlist@list.ru

«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ

Կազմակերպության առաքելությունն է աջակցել բոլոր կառույցներին ու քաղաքացիներին բնապահպանության, գյուղատնտեսության, սոցիալական, առողջապահության, բիզնեսի ոլորտի խնդիրների հարցերում։ Գեղարքունիքի մարզ, Գավառ, blejanli@gmail.com

«Թալինի կանանց ռեսուրս կենտրոն» զարգացման հիմնադրամ

Կազմակերպության առաքելությունն է խթանել ԿԱՊԿՈւ անձանց սոցիալականացումը։ ՀՀ Արագածոտնի մարզ, Ք․ Թալին, Տերյան 26, բն․ 23 093908290 galstyan.ruz@mail.ru

«Արգինա» մշակութային ՀԿ

Միջհամայնքային երիտասարդական կապերի ձևավորմամբ նպաստել համայնքների զարգացմանը և նվազեցնել արտագաղթի ռիսկները: ՀՀ Լոռու մարզ, Բերդ համայնք, Աշոտ Երկաթ 14, 043160480, 098140399 arginamhk@rambler.ru https://bit.ly/2TdsgUx

«Սանլայթս» հոգեբանամանկավարժական ՀԿ

Կազմակերպության առաքելությունն է խթանել ԿԱՊԿՈւ անձանց սոցիալականացումը։ Արարատի մարզ,  ք.Վեդի 093908290 galstyan.ruz@mail.ru https://www.facebook.com/GALSTYANRUZ/

«Կոմպասս» ՀԿ

«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնը 2014թ. փետրվարին գրանցվել է, որպես հասարակական կազմակերպություն: Կենտրոնի նպատակներն ուղղված են Հայաստանի սոցիալական, տնտեսական, հասարակական, քաղաքական և այլ ոլորտների արդյունավետ զարգացմանը` հետազոտությունների իրականացման, կրթական

«Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական ՀԿ

Առաքելությունն է հանդիսանում ներգրավել ակտիվ և բանիմաց երիտասարդությանը Դիլիջան քաղաքի առջև ծառացած հիմնախնդիրների հաղթահարման, զարգացման համար անհրաժեշտ ծրագրերի իրականացման, ինպես նաև որպես օրինակելի համայնք «իմիջի» ձևավորման գործում միջոցառումների իրականացմանը։ Տավուշի

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Համախմբում և զարգացում ՝ հանուն քաղաքացիական հասարակության։ ՀՀ Լոռու մարզ, ք․ Ալավերդի, Սայաթ-Նովա14/35, 098935053, ccms.ngo@gmail.com

«Սոցիալական տեխնոլոգիաների կենտրոն» ՀԿ

091413295 gegam@gmail.com

Երեխաների հոգևոր դաստիարակության և աջակցության «Տիկնիկ» ՀԿ

ՀՀ Սյունիքի մարզ, Երկաթուղայինների 9/14 094149573 tiknik.ngo@yandex.ru www.tiknikngo.com

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

«Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպության նպատակն է հասնել մարդու իրավունքների իրացմանը, տարածել իրավական գիտելիքներ Հայաստանի ողջ տարածքում, պաշտպանել մարդու իրավունքները, աջակցել քաղաքացիական հասարակութան և ժողովրդավարական համակարգի զարգացմանը, նպաստել համայնքային զարգացմանը։

Վայոց Ձորի զարգացման «Հույս-98» ՀԿ

Կազմակերպության առաքելությունն է աջակցել Վայոց Ձոր մարզիհամայնքների սոցիալական, առողջապահական, կրթամշակութայինհիմնահարցերի լուծմանը` շինվերանորոգման, կրթախորհրդատվական,մարդու իրավունքների և շահերի պաշտպանության ծրագրերիիրականացման միջոցով: ՀՀ, ք.Վայք, 3801, Ալավերդյան 15/ա, Հեռ.098 11 40 55 arminemsk59@gmail.com

«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ

«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ն երիտասարդական կազմակերպություն է, որի նպատակն է՝ նպաստել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, ազատ խոսքի և պրոֆեսիոնալ մամուլի գոյությանն ու հանրային քաղաքականության գործընթացներին քաղաքացիների ակտիվ մասնակցությանը: Կոտայքի մարզ,

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

Կազմակերպության առաքելությունն է նպաստել համայնքների զարգացման գործում բնակչության մասնակցային վարքի ձևավորմանը և այդ միջոցով համայնքների տնտեսական, սոցիալական, մշակութային խնդիրների արդյունավետ լուծմանը` հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերին: ՀՀ․ Գեղարքունիքի մարզ, ք․

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

«Արմավիրի զարգացման կենտրոն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպության առաքելությունն է «Համագործակցություն հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի»` խնդիր դնելով նպաստել մարզի պետական, հասարակական և բիզնես սեկտորների համագործակցությանը: ՀՀ Արմավիրի մարզ, Ք․ Արմավիր, Շահումյան 68 ա

Վերջին Նորությունները

Կոալիցիան բաց է անդամակցության համար։ Եթե ցանկանում եք միանալ մեզ, խնդրում ենք լրացնել սույն հայտը՝ հետևյալ հղումով․