30.01.2019

Հայտարարություններ

Աշխատանքի հայտարարություն

Անվանում՝ Լոգոպեդ
Կազմակերպություն՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Աշխատանքի վայրը՝ ք. Արմավիր,

«Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնի գործարկման շրջանակներում ԱԶԿ ՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ լոգոպեդի թափուր աշխատատեղի համար:

Աշխատանքային պարտականությունները.

  • Մասնակցել խոսքի խանգարում ունեցող երեխայի հետազոտմանն ու աջակցության պլանի կազմմանը,
  • Իրականացնել երեխայի աջակցման պլանով նախատեսված լոգոպեդական աշխատանքները՝ անհատական և խմբային՝ կիրառելով լոգոպեդական մեթոդներ,
  • Իրականացնել աշխատանք ծնողների հետ, ապահովել նրանց մասնակցությունը ծրագրի իրականացման գործընթացին, բացատրել, թե ինչպես տնային պայմաններում աշխատանքներ իրականացվեն՝ դրանով իսկ ապահովելով ծնողի անմիջական ներգրավումը երեխայի զարգացման գործընթացին,
  • Հետևել ընտանիքում աջակցության պլանով նախատեսված աշխատանքների կազմակերպմանը՝ մյուս մասնագետների հետ համատեղ,
  • Լրացնել համապատասխան փաստաթղթերը, կատարել պարբերական գրառումներ և դիտարկումներ,
  • Պատրաստել և ներկայացնել կատարված աշխատանքի ամսեկան, ընթացիկ և տարեկան հաշետվություն կենտրոնի տնօրենին:

Պահանջվող որակավորում և հմտություններ.

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն
  • Երեխաների և ընտանիքիների հետ լոգոպեդի աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ
  • Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (Word, Excel, Internet):

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե (CV) sunrisearmavir@gmail.com   էլեկտրոնային հասցեին մինչև 2019թ. փետրվարի 25-ը կամ ներկայացնել «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոն՝ ք․ Արմավիր, Երևանյան 40ա։ Խնդրում ենք նամակում՝ վերնագրի (subject) տողում նշել պաշտոնի անվանումը, որին հավակնում եք: