Ապրիլի 19-20-ը Աղվերանի Բեսթ Վեսթերն հյուրանոցում տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի ոլորտային կարողությունների զարգացման երկօրյա դասընթացը սոցիալական աջակցության և ներառական կրթության վերաբերյալ։
Դասընթացի բանախոսներն էին՝
- Լուսինե Սիմոնյան, Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն
- Միրա Անտոնյան, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ
- Սերոբ Խաչատրյան, Կրթության ոլորտի փորձագետ
Դասընթացի առաջին օրը Լուսինե Սիմոնյանը ներկայացրեց սոցիալական աջակցության վիճակը ՀՀ-ում, սոցիալական ծառայություններն ու դրանց տեսակները կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաների համար։
Սոցիալական աջակցությունը կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով անձին (ընտանիքին, սոցիալական այլ խմբին) օրենքով սահմանված մեկ կամ մի քանի սոցիալական ծառայությունների տրամադրումն է Հայաստանի Հանրապետության և (կամ) տեղական ինքնակառավարման մարմնի կողմից: Սոցիալական աջակցության իրավունք ունի ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր ոք՝ ՀՀ քաղաքացիները, ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում: Սոցիալական ծառայությունների համակարգը Հայաստանում պաշտոնապես ներդրվել է 1993 թվականին։ Սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում իրականացված կարևոր քայլերից է եղել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը 2012 թվականին։
Բանախոսը մասնակիցներին ներկայացրեց նաև սոցիալական աջակցության ոլորտը կարգավորող իրավական ակտերը, այնուհետև քննարկեցին առկա բացթողումները։
Առաջին օրվա երկրորդ մասի բանախոսն էր Միրա Անտոնյանը, ով նախ ողջունեց և կարևորեց հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի գործունեությունը և հաջողություն ցանկացավ անդամ կազմակերպություններին հետագա անելիքներում։ Այնուհետև հանդես եկավ բանախոսությամբ՝ ներկայացնելով սոցիալական աջակցության համակարգի ներկա խնդիրները, սոցիալական պաշտպանության համակարգի քարտեզը ՀՀ-ում, անդրադարձավ նաև միջազգային հաջող փորձին՝ զուգահեռներ տանելով մեր իրականության հետ։
Կոալիցիայի անդամ կազմակերպությունների հետ քննարկեցին նաև մի շարք համակարգային փոփոխություններ, որոնց կարիքն ունի ՀՀ-ում սոցիալական աջակցության ոլորտը՝ սոցիալական ծառայությունների միասնական ստանդարտների մշակում և ներդրում, միջգերատեսչական փոխհարաբերությունների բնույթի փոփոխում, նոր առավել արդյունավետ մարզային մակարդակով սոցիալական ծառայությունների գործակալության ստեղծում և այլն։
Դասընթացի երկրորդ օրը կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը նախ ներկայացրեց ներառական կրթության վիճակը Հայաստանում, այնուհետև կազմակերպվեց դերային խաղ ներառական կրթության խնդիրների վերհանման նպատակով։ Դերերում էին՝ ծնող, ում երեխան ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, ծնող, առարկայական ուսուցիչ, աջակցության թիմի անդամ և դպրոցի տնօրեն։ Քննարկումը շատ բուռն ստացվեց, յուրաքանչյուր կողմ, մտնելով իր դերի մեջ, բարձրաձայնեց իրեն մտահոգող խնդիրները։ Վերջում նախարարության աշխատակցի դերում եկող անձը ներկայացրեց իր դիտարկումները ներկա իրավիճակի վերաբերյալ։
Խնդիրների բազմակողմ վերհանումը շարունակվեց խմբային քննարկման միջոցով։ Ձևավորվեց 4 խումբ հետևյալ տրամաբանությամբ՝ ուսուցիչ-ուսուցչի օգնական, ծնող-ծնող, աջակցման թիմի անդամ-տարածքային գնահատման կենտրոնի աշխատակից, դպրոցի տնօրեն-ԿԳՆ աշխատակից։ Ներառական կրթության խնդիրները վեր հանելուց հետո թիմերը փորձեցին մշակել լուծման ուղիներ։
Անդամ կազմակերպությունների ոլորտային կարողությունների զարգացումը ուղղված էր առավել քաջատեղյակ և իրազեկ կոալիցիայի ձևավորմանը ի նպաստ կոալիցիայի ռազմավարությամբ առաջ քաշված նպատակների առավել գրագետ իրականացմանը։
Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիան միավորել է 35 մարզային ՔՀԿ-ների ջանքերը ի նպաստ ՀՀ-ում ներառական կրթության կայացման և հաշմանդամություն ունեցող երեխաների շահերի պաշտպանությանը։
Sirve El Priligy donsrasy cialis coupons furbpype Cialis Prix Maroc
This is best accomplished by spreading your legs approximately shoulder width apart and then lunging toward the ball when it is kicked. Alica Redford Tabor
Some genuinely nice and utilitarian info on this site, likewise I believe the design and style has got wonderful features. Brigida Claudell Cutlerr
Well I definitely liked studying it. This post provided by you is very effective for correct planning. Noni Kelby Dylana
Thanks-a-mundo for the article post. Much thanks again. Really Great. Fayth Worthy Godard
I have been reading out some of your articles and i can state pretty nice stuff. I will make sure to bookmark your website. Corabelle Dante Wilie
Contraindications Of Keflex donsrasy cialis price furbpype Cialis Generique Discount
Excellent post. I am experiencing some of these issues as well.. Deina Ignacio Morly
Thank you. I had a lot of fun making it, and I never thought your mom would be giddy over a knife. Cecile Wilek Pinkham
I visited several web sites except the audio quality for audio songs existing at this website is truly fabulous. Maddalena Benedetto Brownley
Dead written subject matter, appreciate it for entropy. Katie Ram Flanagan
Wow! Finally I got a webpage from where I be able to in fact take helpful information regarding my study and knowledge. Pearle Waverly Yolane
Superb, what a web site it is! This weblog provides useful data to us, keep it up. Natalina Vaclav Idalia