Աշխատանքի հայտարարություն
Անվանում՝ Լոգոպեդ
Կազմակերպություն՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի վայրը՝ ք. Արմավիր,
«Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնի գործարկման շրջանակներում ԱԶԿ ՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ լոգոպեդի թափուր աշխատատեղի համար:
Աշխատանքային պարտականությունները.
- Մասնակցել խոսքի խանգարում ունեցող երեխայի հետազոտմանն ու աջակցության պլանի կազմմանը,
- Իրականացնել երեխայի աջակցման պլանով նախատեսված լոգոպեդական աշխատանքները՝ անհատական և խմբային՝ կիրառելով լոգոպեդական մեթոդներ,
- Իրականացնել աշխատանք ծնողների հետ, ապահովել նրանց մասնակցությունը ծրագրի իրականացման գործընթացին, բացատրել, թե ինչպես տնային պայմաններում աշխատանքներ իրականացվեն՝ դրանով իսկ ապահովելով ծնողի անմիջական ներգրավումը երեխայի զարգացման գործընթացին,
- Հետևել ընտանիքում աջակցության պլանով նախատեսված աշխատանքների կազմակերպմանը՝ մյուս մասնագետների հետ համատեղ,
- Լրացնել համապատասխան փաստաթղթերը, կատարել պարբերական գրառումներ և դիտարկումներ,
- Պատրաստել և ներկայացնել կատարված աշխատանքի ամսեկան, ընթացիկ և տարեկան հաշետվություն կենտրոնի տնօրենին:
Պահանջվող որակավորում և հմտություններ.
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Երեխաների և ընտանիքիների հետ լոգոպեդի աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն (Word, Excel, Internet):
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե (CV) sunrisearmavir@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2019թ. փետրվարի 25-ը կամ ներկայացնել «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոն՝ ք․ Արմավիր, Երևանյան 40ա։ Խնդրում ենք նամակում՝ վերնագրի (subject) տողում նշել պաշտոնի անվանումը, որին հավակնում եք: